«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան-Պիերո Գասպերինին կողմնորոշվել է, թե ում հետ է ցանկանում մրցել Եվրոպայի սուպերգավաթի խաղում։
«Հույս ունեմ, որ կխաղանք «Ռեալի» դեմ։ Ոչինչ չունենք «Բորուսիայի» դեմ։ Մենք նրանց հետ մի քանի տարի առաջ խաղացել ենք Եվրոպա Լիգայում, սակայն օգոստոսի 14-ին կայանալիք հանդիպումը կլինի ամենահեղինակավորը, եթե մրցակիցը լինի «Ռեալը». նշել է իտալացի մասնագետը։
Հիշեցնենք, որ օրերս «Ատալանտան» նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը, իսկ «Ռեալը» հունիսի 1-ին ՉԼ-ի եզրափակչում ուժերն է չափելու Դորտմունդի «Բորուսիայի» հետ։
Los Merengues, Realmadrid.am