Մադրիդի «Ռեալը» պատրաստ է Կիլիան Մբապեին օգնել արագ լավ մարզավիճակ ձեռք բերել:
Այս մասին հաղորդում է AS-ը:
Ակումբում անհանգիստ են, որ ֆրանսիացու ֆիզիկական վիճակը կայուն չէ:
«Արքայական ակումբը» ֆիզպատրաստության մարզիչ Անտոնիո Պինտուսի առջև խնդիր է դրել Մբապեին շուտ վերադարձնել պատշաճ մակարդակի: Մասնագետը նույնն արել էր Կրիշտիանու Ռոնալդուի պարագայում:
Հիշեցնենք, որ «Ռեալն» օգոստոսի 14-ին ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը կխաղարկի «Ատալանտայի» հետ:
Fanat, Realmadrid.am