Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ փուլի Բելգիայի ընտրանու դեմ խաղում Կարիմ Բենզեման զիջեց 11 մետրանոց հարվածը Կիլիան Մբապեին։
Խաղից հետո Բենզեման բացատրել է, թե ինչու է գնացել այդ քայլին։
«Այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ ԵՎՐՈ-ի ժամանակ, ես ցանկանում էի, որ նա գոլրի հեղինակ դառնար։
Խաղադաշտում ես միշտ ցանկանում եմ օգնել ու ավելի լավը դարձնել իմ խաղընկերներին». նշել է Բենզեման։
Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանի ժամանակով 22։45-ին կայանալու է Ազգերի լիգայի եզրափակիչը, որտեղ Ֆրանսիայի ընտրանին ուժերն է չափելու Իսպանիայի հավաքականի հետ։
Los Merengues, Realmadrid.am