Երեկ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղի առաջին կեսի ընթացքում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք ստացավ և ստիպված եղավ վախաժամ լքել խաղադաշտը։
Ֆուտբոլիստը խաղից հետո նշել է, թե կկարողանա՞ մասնակցել «Ռեալի» դեմ խաղին, թե՝ ոչ։
«Իհարկե ես պատրաստ եմ լինելու այդ խաղին». ասել է եգիպտացին։
Հիշեցնենք, որ ՉԼ-ի եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին Ֆրանսիայում։
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը անցկացրած 49 խաղերում դարձել է 30 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am