Երեկ «Ռեալը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթանակի հասավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման, իսկ գոլային փոխանցումը կատարեց Վինիսիուսը։
Թիմերի միջև առաջին խաղը ևս ավարտվել էր «Ռեալի» հաղթանակով։ «Սերուցքայինները» «Էնֆիլդում» հաղթել էին 2։5 հաշվով։ Այդ խաղում ևս բրազիլացին փայլել էր՝ դառնալով դուբլի և գոլային փոխանցման հեղինակ։
Կարլո Անչելոտին գովեստի խոսքեր է հնչեցրել երիտասարդ ֆուտբոլիստի հասցեին։
«Ինձ համար Վինիսիուսը այս պահին լավագույնն է աշխարհում։ Այսօր նա գոլի հեղինակ չդարձավ, բայց կատարեց արդյունավետ փոխանցում». նշել է Անչելոտին։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 19 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am