Նախորդ ամիս Լուկա Մոդրիչը նշեց իր ծննդյան 36 ամյակը, սակայն խորվաթը՝ չնայած իր տարիքին, շարունակում է բարձր մակարդակի ֆուտբոլ ցուցադրել և պարբերաբար հայտնվել մեկնարկային կազմում։ Նա անում է հնարավոր ամեն բան, որպեսզի դասվի ակումբի պատմության լավագույն վետերանների շարքին։
Եթե նայենք վիճակագրությանը, ապա ակումբի պատմության ընթացքում միայն 5 ֆուտբոլիստների է հաջողվել 35 տարեկանից հետո 55 և ավելի հանդիպում անցկացնել «Ռեալի» կազմում։
Խորվաթը այս ցուցանիշով գերազանցեց Ամասիոյին (54 խաղ), և այժմ նա զիջում է միայն Խենտոյին Хенто (69), Միգել Անխելյուին (93), Դի Ստեֆանոյին (99), Պուշկաշին (120) և Պակո Բույոյին (160)։
Մոդրիչը կարողացավ անել այն, ինչ չհաջողվեց անել Կասիլիասին, Ռաուլին և Ռամոսին։
Լուկան դեռ կարող է բարելավել իր ցուցանիշը և տեղ գտնել լավագույնների շարքում։
Los Merengues, Realmadrid.am