Diario AS-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերան Տորեսը վաղ թե ուշ հանդես է գալու Մադրիդի «Ռեալի» կազմում։
«Սերուցքայինները» դեռ 2020-ին կապ հաստատել ֆուտբոլիստի շրջապատի հետ, սակայն բանակցություններ չեն ընթացել համաճարագային իրավիճակից ելնելով։
«Ռեալում» հույս ունեին, որ Տորեսը չէր երկարաձգի «Վալենսիայի» հետ պայմանագրի ժամկետը և ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվեր Մադրիդ։
Բայց Տորեսը չցանկացավ ևս մեկ մրցաշրջան մնալ «Չղջիկների» կազմում և տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը անգլիական ակումբի կազմում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Չորեքշաբթի օրը Տորեսը Իսպանիայի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի ընտրանու դեմ խաղում և օգնեց իր հավաքականին դուրս գալ Ազգերի լիգայի եզրափակիչ։
Los Merengues, Realmadrid.am