«Յուվենթուսի» վինգեր Ֆեդերիկո Կյեզան հայտնվել է «Ռեալի» «կարճ ցուցակում»:
Ինչպես հաղորդում է todofichajes.com-ը, «արքայական» ակումբը իտալացուն դիտարկում է որպես այլընտրանք Էրլինգ Հալանդին ու Կիլիան Մբապեին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ թուրինցիները մտադիր են երկար համագործակցել տաղանդավոր իտալացու հետ և նրա տրանսֆերը վաճառելու պլաններ առայժմ չունեն:
Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Կյեզան մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Fanat, Realmadrid.am