Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կարող է շարունակել Միլանի «Ինտերի» կազմում։
Նիկոլո Սկիրայի խոսքերով, Յովիչի գործակալ Ֆալի Ռամադանին առաջարկել է իտալական ակումբին վարձակալության հիմունքներով ձեռք բերել սերբ ֆուտբոլիստին։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ անձամբ ֆուտբոլիստը ցականում է մնալ և գալիք մրցաշրջանը անցկացնել «Արքայական» ակումբի կազմում։
Նախորդ մրցաշրջանում Յովիչը վարձակալության հիմունքներով հանդես եկավ «Այնտրախտի» կազմում, որտեղ անցկացրած 18 խաղերում դարձավ 4 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am