«Ռեալը» Լաս Վեգասում կայացած ընկերական հանդիպման շրջանակում նվազագույն հաշվով պարտվեց «Բարսելոնային»:
Հանդիպումից հետո մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին բացատրել է, թե ինչու է թիմի նորեկ Անտոնիո Ռյուդիգերը խաղացել ձախ պաշտպանի դիրքում:
«Միտքը նրանում էր, որ Ալաբան ու Ռյուդիգերը պարբերաբար փոխվեն դիրքերով: Նման բան էլի կտեսնեք: Ալաբան ձախ պաշտպանի դիրքում խաղալու է միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- եզրափակել է իտալացի մարզիչը:
Հուլիսի 27-ին՝ Երևանի ժամանակով 06:30-ին, «Ռեալն» ընկերական հանդիպման շրջանակում ուժերը չափելու է մեքսիկական «Ամերիկայի» հետ:
Fanat, Realmadrid.am