• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • «Էսպանյոլ» 2-1 «Ռեալ Մադրիդ». «Ռեալը» շարունակում է միավորներ կորցնել

Հոդվածներ

«Էսպանյոլ» 2-1 «Ռեալ Մադրիդ». «Ռեալը» շարունակում է միավորներ կորցնել
03.10.2021
1992 0

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի հերթական տուրի շրջանակում «Արքայական» ակումբը հյուրընկալվել էր կատալոնական «Էսպանյոլին»։

Խաղի մեկնարկը այնքան էլ հաջող չդասավորվեց «Սերուցքայինների» համար։ Կարլո Անչելոտիի սաները արդեն 17-րդ րոպեին գոլ ընդունեցին սեփական դարպասը։ Հանդիպման հաշիվը բացեց Ռաուլ Դե Տոմասը։

Թիմերը 1-0 հաշվի պայմաններում գնացին ընդմիջման, իսկ արդեն երկրորդ կեսի սկզբնամասում կատալոնական ակումբին հաջողվեց նաև կրկնապատկել հանդիպման հաշիվը։ Այս անգամ դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ալեիշ Վիդալը։

Շատ չանցած «Ռեալին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Կարիմ Բենզեման հիանալի անցում ձեռնարկեց և գնդակն ուղարկեց Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը։

Խաղի վերջնամասում «Արքայական» ակումբը փորձում էր ճնշում գործադրել, իսկ «Էսպանյոլի» ֆուտբոլիստները փորձում էին ամուր պաշտպանության և լավ հակագրոհների արդյունքում մեծացնել հաշվի տարբերությունը։

Արդյունքում հաշիվը մնաց անփոփոխ, և «Ռեալը» երկրորդ խաղն անընդմեջ միավորներ կորցրեց Լա Լիգայում։

«Էսպանյոլ» 2-1 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ Ռաուլ Դե Տոմաս (17), Ալեիշ Վիդալ (60), Կարիմ Բենզեմա(71)։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված