• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Իտալական երկու ակումբներ հետաքրքրված են Էնդրիկի ծառայություններով

Հոդվածներ

Իտալական երկու ակումբներ հետաքրքրված են Էնդրիկի ծառայություններով
26.09.2026
314 0

Էնդրիկը կարող է միանալ «Միլանին»։

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, քիչ խաղաժամանակը դժգոհություններ է առաջացրել Բրազիլիայում, և հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խորհուրդ է տվել Էնդրիկին փոխել ակումբային գրանցումը՝ աճը չդադարեցնելու համար։

«Միլանն» ամռանը ցանկություն ունեցել է ձեռք բերել երիտասարդ հարձակվողին և նույնիսկ կապ է հաստատել նրա գործակալի հետ։ Իտալական ակումբը կարող է փորձել գործարքն իրականացնել ձմռանը։ Հավակնորդների թվում է նաև «Ռոման»։ 

«Ռեալը» չի պատրաստվում վաճառել նրա տրանսֆերային իրավունքները, բայց կարող է դիտարկել վարձակալության տարբերակը։ Սպասվում է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ժոզե Մոուրինիոն հարձակվողի հետ կորոշի, թե ինչպես վարվել։ 

Այս մրցաշրջանում Էնդրիկը միայն մեկ հանդիպման է մասնակցել՝ խաղադաշտ դուրս գալով 86-րդ րոպեին։

Los Merengues, Realmadrid.am