Մադրիդի «Ռեալի» սան Սերխիո Արիբասի պայմանագիրը լրանում է երկու տարուց, իսկ հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո: Բայց ակումբում վստահ են, որ 21-ամյա իսպանացու ապագան կապված է «Ռեալի» հետ:
Արիբասին համարում են յուրահատուկ ֆուտբոլիստ «Կաստիլյայում» վառ ելույթների համար. 24 խաղ, 10 գոլ, 7 գոլային փոխանցում:
Հիմնական թիմի նորամուտի խաղում «Ալ Ահլիի» դարպասը խփած գնդակը միայն ավելացրեց վստահությունը կանտերանոյի նկատմամբ:
Էնրիկե Արիբաս (Սերխիոյի հայրը). «Մեր ընտանիքում բոլորը մարդրիդիստ են: Տղայիս գոլն ԱԱԱ-ում ինձ աննկարագրելի ուրախություն պարգևեց: Սա տարիների քրտնաջան աշխատանքի փոխհատուցումն է»: