Հոդվածներ

Ռոդրիգոն վերսկսել է գնդակով մարզումները
28.09.2026
26 0

«Ռեալի» վինգեր Ռոդրիգո Գոեսը խաչաձև կապանների վնասվածքից հետո վերսկսել է գնդակով մարզումները։ Այս մասին տեղեկացնում է  Marca պարբերականը։ 

Այժմ բրազիլացուն մնում է հաղթահարել վերականգնման վերջին փուլը։ Սպասվում է, որ դեկտեմբերից հունվարն ընկած ժամանակահատվածում Ռոդրիգոն ամբողջությամբ պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ։ 

Հիշեցնենք, որ Ռոդրիգոն դեռ չի խաղացել Ժոզե Մոուրինիոյի գլխավորությամբ։

Նրա վերականգնման ընթացքին հետևում է նաև Կարլո Անչելոտին։ Նախորդ ամիս նա այցելել էր «Վալդեբեբաս», որպեսզի գնահատեր բրազիլացի ֆուտբոլիստների վիճակը։ Նրանց թվում է նաև Ռոդրիգոն, ում հետ իտալացի մասնագետը հույսեր է կապում։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված