Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 4-0 «Մալագա». Հերթական գերվստահ հաղթանակը
30.08.2026
228 0

«Ռեալը» Լա լիգայի 3-րդ տուրի շրջանակում հյուրընկալել էր Պրիմերա վերադարձած «Մալագային»։

Խաղը «Սերուցքայինների» համար բավական թեթև ընթացք ունեցավ։ Հյուրերը ողջ խաղի ընթացքում գրեթե անհանգստություն չպատճառեցին Տիբո Կուրտուային։ 

«Ռեալն» իր առջև դրված խնդիրը կատարեց առաջին կեսում։ Հանդիպման 19-րդ րոպեին անհատական գեղեցիկ անցման շնորհիվ Ջուդ Բելինգեմը դուրս եկավ հարվածային դիրք ու բացեց հաշիվը։

Շատ չանցած հենց Բելինգեմի գլխի հարվածի արդյունքում մրցակցի դարպասապահը գնդակն ուղարկեց սեփական դարպասը։ 

Կիլիան Մբապեն ևս աչքի ընկավ խփած գոլով։ Թիմային գեղեցիկ խաղարկման արդյունքում ֆրանսիացին հիանալի եզրափակեց Տրենտի՝ եզրից կատարած փոխանցումն ու հանդիպման 30-րդ րոպեին հաշիվը դարձրեց խոշոր։

Խաղի վերջակետը երկրորդ կեսին ավելացված ժամանակում դրեց Արդա Գյուլերը։ Վինիի անցումից և փոխանցումից հետո թուրք ֆուտբոլիստը 90(+2) րոպեին գրավեց դատարկ դարպասը։

«Ռեալ Մադրիդ» 4։0 «Մալագա»։ Մոուրինիոյի սաները շարունակում են վստահ առաջ շարժվել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված