Հոդվածներ

Տուխել. «Տրենտը հնարավորություն կունենա կազմ վերադառնալու»
26.09.2026
27 0

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Տրենտ Ալեքսանդր-Արնոլդի՝ աջ պաշտպանի դիրքում խաղալու շանսերի մասին։

ԱԱ 2026-ը բաց թողնելուց հետո, «Ռեալի» ֆուտբոլիստն այս միջազգային դադարի համար հրավիրվել էր Անգլիայի հավաքական։ 

«Այդ դիրքի համար նա մրցակցում է Ջարել Կուանսայի հետ։ Մունդիալի ժամանակ Ջարելը այդ դիրքում խաղացել է Ֆրանսիայի և Մեքսիկայի հավաքականների դեմ։ 

Մրցակցությունն այժմ այսպիսին է, և Տրենտը պատրաստ է դրան։ Նա եղել է մարզումային փուլի կարևոր մասը։ 

Գլխավորը ոչ թե խոսքերն են, այլ կատարած աշխատանքը։ Նա հնարավորություն կունենա իրեն դրսևորելու և կազմում իր տեղը վերադարձնելու համար». նշել է Տուխելը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված