Հոդվածներ

Մոուրինիոն ամփոփել է «Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակը
31.08.2026
205 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամփոփել է «Մալագայի» նկատմամբ տարած հաղթանակը։

«Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ կենտրոնացանք խաղի կառավարման վրա՝ խաղալով ավելի դանդաղ տեմպով։ «Մալագան» խաղում էր ավելի հանգիստ՝ վերահսկելով գնդակը, բայց ամեն անգամ, երբ մենք արագացնում էինք տեմպը, զգում էինք, որ կարող ենք խփել ևս մեկ կամ երկու գոլ։ Մեր նպատակն էր պահպանել դարպասի անառիկությունը։ Միշտ չէ, որ պետք է ագրեսիվ հարձակվել։ Երբեմն, մրցակիցը առաջ է նետվում, և մենք պետք է լավ պաշտպանվենք։

Կարևոր է, որ մարզադաշտ եկած մարդիկ լավ ժամանակ անցկացնեն, բայց, եթե նրանք հասկանան, թե ինչ է բարձր մակարդակի ֆուտբոլը, ապա պետք է նաև վայելեն երկրորդ խաղակեսը։ Մենք տեսանք, թե ինչպես է թիմը գործում պաշտպանությունում։ Վինիսիուսը կորցնում է գնդակը, ապա՝ վերադառնում պաշտպանության։ Ֆուտբոլը միայն գոլերի գեղեցկությունը վայելելու մասին չէ, այլ նաև՝ միասնության զգացումով պաշտպանություն վերադառնալու զգացողության մասին է»։ Մոուրինիոյի խոսքերը մեջբերում է  Marca-ն։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված