• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Mundo Deportivo-ն հայտնել է, թե որքան կարժենա Դիոմանդեի տրանսֆերը «Ռեալի» համար

Հոդվածներ

Mundo Deportivo-ն հայտնել է, թե որքան կարժենա Դիոմանդեի տրանսֆերը «Ռեալի» համար
31.08.2026
277 0

Mundo Deportivo-ի տեղեկություններով՝ «Ռեալը» կվճարի մոտ 230 միլիոն եվրո Դիոմանդեի տրանսֆերի համար՝ ներառյալ աշխատավարձը և հարկերը։ 

Տրանսֆերն ինքնին գնահատվում է 130 միլիոն եվրո, որից 105 միլիոն եվրոն կվճարվի որպես ֆիքսված վճար, իսկ լրացուցիչ 25 միլիոն եվրոն՝ բոնուսների տեսքով։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է յոթ մրցաշրջանի համար և ավարտվում է 2033 թվականի հունիսի 30-ին։ Նրա աշխատավարձը կկազմի մոտավորապես 7 միլիոն եվրո՝ տարեկան հարկերից հետո, և ակումբը ֆուտբոլիստի աշխատավարձի համար կհատկացնի ընդհանուր առմամբ 98 միլիոն եվրո։ Այս գումարից 49 միլիոն եվրոն կփոխանցվի հարկային մարմիններին։ 

Սա «Ռեալի» գործարքի ընդհանուր արժեքը հասցնում է մոտավորապես 230 միլիոն եվրոյի, ինչը տրանսֆերը դարձնում է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեքներից մեկը։

Silent Striker, Realmadrid.am 


Ամենակարդացված