Կիլիան Մբապեն խոսել է ֆուտբոլի աշխարհի առաջնություններում իր ձեռքբերումների մասին:
«Ես միշտ ցանկացել եմ ռեկորդներ սահմանել և այնպես անել, որ մարդիկ հիշեն իմ անունը: Բայց անկեղծ կլինեմ. չէի սպասում, որ 27 տարեկանում կդառնամ Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն:
Աշխարհի առաջնությունը մեծ աստղերի, պատմության լավագույն ֆուտբոլիստների մրցաշար է: Ես երազում էի գոնե խաղալ այնտեղ, էլ չեմ ասում հաղթելու մասին։ Եվ հիմա այս կարգավիճակում գտնվելը իսկական խենթություն է: Հատկապես, որ ինձանից առաջ Լիոնել Մեսսին էր: Սա պատմություն է»,- ասել է «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը:
Այս ամառ Կիլիան Մբապեն Աշխարհի առաջնություններում իր գոլերի քանակը հասցրեց 22-ի: Աշխարհի առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցակում նրան հաջորդում են Լիոնել Մեսսին (21) և Միրոսլավ Կլոզեն (16):
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն