Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Վինիսիուս Ջունիորի գոլային երաշտի մասին։
«Հնարավոր է՝ Վինիսիուսն իր լավագույն ժամանակները չի ապրում, բայց աշխարհի առաջնությանը նա մեզ համար օգտակար էր։ Ֆուտբոլիստը չի կարող մշտապես 100%-ով պատրաստ լինել։
Վինիսիուսի մակարդակը կասկածի ենթակա չէ։ Նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, լավագույններից մեկն աշխարհում։ Վստահ եմ, որ առաջիկա խաղերում նա իրեն լավագույնս դրսևորելու է». նշել է իտալացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն