Հոդվածներ

Մբապեն վնասվածք է ստացել ու կվերադառնա Մադրիդ
26.09.2026
80 0

Կիլիան Մբապեն միջազգային այս դադարի ընթացքում այլևս խաղադաշտ դուրս չի գա։

Ֆրանսիացի հարձակվողը Թուրքիայի դեմ խաղում ծնկի վնասվածք է ստացել հաղթական գոլը խփելիս։ 

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաղից հետո նշել է, որ իրավիճակն այնքան էլ լավ չէ և հետագա ռիսկերից խուսափելու համար, Կիլիանը կլքի հավաքանակի ճամբարը։ 

Ավելի ուշ հավաքականը հաստատել է, որ Մբապեն այս դադարի ընթացքում այլևս խաղադաշտ դուրս չի գա։ Նա կվերադառնա Մադրիդ՝ բուժզննում անցնելու համար։

Այս մրցաշրջանում հարձակվողը «Ռեալի» և հավաքականի կազմում անցկացրած 9 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված