Ջուդ Բելինգեմը ճանաչվել է Անգլիայի հավաքականի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
«Ռեալի» կիսապաշտպանն այս մրցանակին արժանանում է երկրորդ տարին անընդմեջ։
Այս տարվա ընթացքում անցկացրած 12 խաղերում, Ջուդը դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ԱԱ 2026-ի ընթացքում գրանցել է մի շարք ռեկորդներ։
Բոլոր 7 գոլերը նա խփել է ԱԱ-ի ժամանակ, ինչը անգլիացի ֆուտբոլիստների համար ռեկորդային է խոշոր մրցաշարերում։
Անգլիացիները նվաճեցին բրոնզե մեդալ, ինչը 1966-ի աշխարհի առաջնությունը հաղթելուց ի վեր լավագույն ցուցանիշն է նրանց համար։
Երկրպագուներն ընտրել են Բելինգեմին հավաքանակի կողմից անցկացված պաշտոնական հարցման միջոցով։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն