Հոդվածներ

Չեմպիոնների լիգան վերադառնում է «Սանտիագո Բեռնաբեու»
28.09.2021
2115 0

579 օր անց Չեմպիոնների լիգան վերադառնում է «Սանտիագո Բեռնաբեու»։ Այսօր Մադրիդի «Ռեալը» այդ մարզադաշտում հյուրընկալելու է «Շերիֆին»։ Երկու թիմերի համար էլ այս խաղը յուրահատուկ նշանակություն ունի։ Տան տերերը վերադառնում են իրենց հարազատ մարզադաշտ, իսկ «Շերիֆը» իր պատմության մեջ առաջին անգամ մրցելու է «Ռեալի» դեմ։ 

Կարլո Անեչլոտիի թիմը ակնհայտ ֆավորիտ է, սակայն պետք է լավ աշխատանք կատարել 3 միավոր վաստակելու համար, քանի որ նախորդ տուրում «Շերիֆը» ցույց տվեց, որ կորցնելու ոչինչ չունի։ 

«Վիլյառեալի» դեմ անհաջող խաղից հետո «Սերուցքայինները» էլ ավելի մոտիվացված են լինելու այսօր կայանալիք խաղում։ Ֆեդե Վալվերդեն չի լինելու ձախ պաշտպանի դիրքում։ Անչելոտիի ընտրությունը կանգ է առնելու Լուկաս Վասկեսի կամ Նաչոյի վրա։ 

Այս խաղում իտալացի մասնագետին չեն կարողանա օգնել Դանի Կարվախալը, Մարսելոն, Մենդին, Սեբալյոսը և Գարեթ Բեյլը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված