Հոդվածներ

Սիմեոնե. «Գիտեինք «Ռեալի» թույլ կողմը»
21.09.2026
82 0

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է այն մասին, թե ինչպես է իր թիմին հաջողվել զսպել «Ռեալին»։

«Հանդիպումն ինտենսիվ էր: Կարծում եմ՝ մենք վերահսկում էինք այն ամեն վայրկյան: «Ռեալ Մադրիդը» անհավանական հակագրոհներով և ակնառու ֆուտբոլիստներով թիմ է, և մենք վերահսկում էինք գրեթե ամեն ինչ, ինչ նրանք կարող էին ստեղծել:

Ես հպարտանում եմ թիմի կոլեկտիվ աշխատանքով: Մենք գիտեինք, թե որտեղ կարող ենք խնդիրներ ստեղծել նրանց համար: Գիտեինք, որ դա աջ թևն է: Եվ մենք թույլ չենք տա, որ այլ թեմաները, որոնք մարդիկ ցանկանում են քննարկել, շեղեն մեզ թիմի մակարդակի մշտական բարձրացումից:

Թիմը հիանալի հանդիպում անցկացրեց: Մենք շատ լավ պաշտպանվեցինք և կարողացանք զսպել մրցակցին։ Հակառակ դեպքում ստիպված կլինեինք խաղալ նրա կանոններով». ասել է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված