Ռոնալդուի հեռանալուց հետո Մադրիդի «Ռեալը» դեռևս չի կարողացել գտնել այնպիսի հարձակվողի, ով կկարողանա գոլեր ապահովել իր թիմի համար։
Իսպանական MARCA-ն նշում է, որ Դուվան Սապատան ևս մեկ տարբերակ է Զինեդին Զիդանի համար։ Խաղաոճով նա բավական նման է Ռոբերտ Լևանդովսկուն և Թիմո Վերներին, ովքեր նախկինում եղել են «Ռեալի» տրանսֆերային ցուցակում։
Սապատայի արդյունավետությունը հարվածներ/ գոլեր հարաբերակցությամբ կազմում է 18%, ինչը ավելին է, քան Մեսիի ու Նեյմարի ցուցանիշները։
29-ամյա հարձակվողը գերազանցում է Ռոբերտ Լևանդովսկուն և Վերներին ստեղծած վտանգավոր պահերի քանակով։
Այն, որ Սապատան կարողանում է խաղալ և՛ երկու կենտրոնական հարձակվողով մարտավարության պայմաններում, և՛ միայնակ, կարող է գրավել Զիդանի ուշադրությունը։
Ինչ վերաբերում է ֆինանսականին, «Ռեալը» կարող է իրականացնել այդ տրանսֆերը 30-40 մլն եվրոյով, չնայած այն բանին, որ «Ատալանտան» իր ֆուտբոլիստին գնահատում է մոտ 80 մլն եվրո։
Սակայն Սապատայի պայմանագիրը շուտով ավարտվում է, և ամռանը «Ռեալը» կարող է բանակցություններ սկսել նրա հետ։
Los Merengues, Realmadrid.am