«Ատլետիկո Մադրիդի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան դերբիից առաջ կիսվել է իր ակնկալիքներով և խոսել Ժոզե Մոուրինիոյի մասին։
«Ամեն ինչ կախված է երկու թիմերի առանձնահատկություններից։ Մրցակիցը ավելի լավ է անցումային և ուղիղ ֆուտբոլ խաղում։ Նրանք ուժեղ և կատարելագործված ֆուտբոլիստներ ունեն, ովքեր ունակ են օգտվել հնարավորություններից։ Մենք պետք է հնարավորինս գրագետ կառուցենք մեր խաղը, որպեսզի մրցակիցը իր արագ հակագրոհներով իրեն ավելի հարմարավետ չզգա։
Չեմ ուզում խորանալ անցյալի էջեր մեջ և միայն կասեմ, որ մեծ հարգանք եմ տածում Մոուրինիոյի նկատմամբ, և նա դա գիտի։ Կցանկանայի, որ մենք պայքարեինք այնպես, ինչպես դա արել ենք նրանց դեմ նախորդ խաղերում». նշել է արգենտինացի մասնագետը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն