«Ռեալի» նախկին և «ՊՍԺ»-ի ներկայիս ֆուտբոլիստ Աշրաֆ Հակիմին խոսել է «Արքայական» ակումբում անցկացրած ժամանակահատվածի մասին և անդրադարձ կատարել Զինեդին Զիդանին։
«Բոլորս գիտենք, թե որքան լավ ֆուտբոլիստ է եղել Զինեդին Զիդանը։ Շատ քիչ ֆուտբոլիստների է հաջողվել հանդես գալ նրա գլխավորած թիմում։ Ինձ համար նա հոր նման է։ Շնորհակալ եմ, որ հնարավորություն եմ ունեցել մեկ մրցաշրջան հաճույք ստանալ և խաղալ Մադրիդի «Ռեալում». նշել է Աշրաֆը։
Հիշեցնենք, որ օրերս «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել էր, որ Հակիմիի երազանքը «Ռեալ» վերադառնալն է։
Ընթացիկ մրցաշրջանում Աշրաֆը «ՊՍԺ»-ի կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am