«Ակումբին հայտնի է դարձել, որ «Կաստիլյայի» մեկ ֆուտբոլիստ և «Ռեալ Մադրիդ C»-ի երեք ֆուտբոլիստ ցուցմունք են տվել քաղաքացիական գվարդիային՝ մեսենջերում ենթադրյալ մասնավոր տեսանյութի տարածման գործով:
Երբ ակումբը մանրամասն տեղեկություններ և փաստեր ունենա՝ համապատասխան քայլեր կձեռնարկի»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստներից մեկն անչափահաս աղջկա հետ սեքսուալ բնույթի տեսանյութ է ձայնագրել և այլոց հետ կիսվել մեսենջերում:
Մեղադրանքը կայանում է նրանում, որ ֆուտբոլիստները տեսանյութը երրորդ անձանց շրջանում տարածել են առանց թույլտվության՝ չնայած տեսանյութում իրադարձությունները տեղի են ունենում փոխադարձ համաձայնությամբ:
Դեռևս քրեական գործ հարուցված չէ, սակայն հայտնի է, որ «Ռեալի» հիմնական կազմի ոչ մի ֆուտբոլիս այս սկանդալի հետ առնչություն չունի: