Հոդվածներ

Վալվերդե. «Լավ խաղացինք և այժմ հաղթելու ավելի մեծ ծարավ ունենք»
31.10.2020
1477 0

Ֆեդե Վալվերդեն այսօր հերթական անգամ դարձավ գոլի հեղինակ՝ նպաստելով թիմի հաղթանակին։  Խաղից հետո ուրուգվայցի ֆուտբոլիստը կիսվել է իր տպավորություններով։

«Ես ուրախ եմ։ Մեզ համար կարևորը հաղթանակն է, և այսօր մենք լավ հանդիպում անցկացրինք ու երեք միավոր վաստակեցինք։ Երբեմն արդյունքները լինում են այնպես, որ հիասթափեցնում ենք քեզ, սակայն մենք երբևէ չենք դադարել քրտնաջան աշխատել ու թիմը գնալով ավելի լավ տեսք ունի։ Լավ խաղացինք ու այժմ հաղթելու ավելի մեծ ծարավ ունենք։

Իհարկե ուրախալի է, որ թիմը հաղթել է, բայց մենք ցավոք ժամանակ չենք ունենում այդ հաղթանակները տոնելու համար։ Արդեն հաջորդ օրը մենք մտածում ենք գալիք խաղերի մասին։ 

Երբ խաղում ես այս ակումբում, միշտ պետք է ձգտես հաղթել։ Երբեմն իրադարձությունները դասավորվում են ոչ այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Դրա համար երբեք պետք չէ հանձնվել ու պետք է գնալով ավելի բարելավել սեփական հնարավորությունները։  Այս հաղթանակը իրապես օգնեց մեզ։ 

Ինչ վերաբերում է ինձ, կարևորը այդ գոլը չէ, այլ այն, որ թիմը հաղթի։ Ես կշարունակեմ աշխատել և աճ գրանցել, որպեսզի ապացուցեմ, որ արժանի եմ այս մարզաշապիկը կրելուն։ Շնորհակալ եմ ինձ տրված բոլոր հնարավորությունների համար». ասել է Վալվերդեն։

Los Merengues, Realmadrid.am


 


Ամենակարդացված