Հոդվածներ

«Ինտեր» 0-2 «Ռեալ Մադրիդ». Կարևոր հաղթանակ ոչ օպտիմալ կազմով
25.11.2020
2539 0

Կայացավ ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի «Ինտեր» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը։

Խաղի մեկնարկը բավական լավ ստացվեց Մադրիդի «Ռեալի» համար։ Արդեն 6-րդ րոպեին Նաչո Ֆերնանդեսը 11 մետրանոց վաստակեց, որն էլ հստակ իրացրեց Էդեն Ազարը։

Բաց թողած գոլից հետո դաշտի տերերը փորձում էին հետ բերել կորցրածը, բայց «Սերուցքայինները» բավական հստակ էին գործում պաշտպանությունում և փորձում իրենց խաղը կառուցել հակագրոհների վրա։

Խաղակեսի վերջնամասում «Ինտերի» կազմում կարմիր քարտ ստացավ Արտուրո Վիդալը։

«Ռեալի» ֆուտբոլիստները երկորդ կեսի սկզբնամասում կարողացան օգտվել ստեղծված իրավիճկաից։ 59-րդ րոպեին Լուկաս Վասկեսի կատարած փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Ռոդրիգոն։

Հանդիպման մնացած հատվածում «Ինտերը» փորձում էր ակտիվանալ, սակայն «Ռեալի» ֆուտբոլիստները շատ լավ էին վերահսկում իրավիճակը։

Այսպիսով «Ռեալը» անչափ կարևոր հաղթանակ է տանում և ինչ-որ չափով շտկում խմբում ստեղծված իրավիճակը։ 

«Ինտեր» 0-2 «Ռեալ Մադրիդ»

Գոլերը՝ Ազար (7), Ռոդրիգո (59)


ՏԵՍԱՆՅՈՒԹ 

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված