Մադրիդի «Ռեալը» նոր ֆրանսիացի ֆուտբոլիստ ունի, բայց նա Մբապեն չէ։ Կամավինգայի տեղափոխությունը նշանակում էր, որ «Արքայական» ակումբի ներկայացուցիչների բազում այցերը Ֆրանսիա անարդյունավետ չեն եղել։
Բացի այդ Կամավինգայի տեղափոխությունը դոմինոյի էֆեկտ կունենա «Ռեալի» երիտասարդ կիսապաշտպանների համար։ Առաջին հերթին դա վերաբերում է Անտոնի Բլանկոյին, սակայն նա միակ երիտասարդ ֆուտբոլիստը չէ, ով կարող է հայտնվել «Ռեալի» հիմնական թիմի կազմում։ Նրա անվան կողքին կարելի է նշել նաև Իվան Մորանտեին։ Վերջինս նույնպես բավական ուժեղ հենակետային կիսապաշտպան է և ներկա պահին Բլանկոյի հետ միասին կազմում է «Կաստիլիայի» կիսապաշտպանական զույգը։ Կարլոս Դոտորը այդ դիրքում հանդես չի գալիս, բայց նա ևս բավական տաղանդավոր է՝ ուշադրության արժանանալու համար։
Այնուամենայնիվ Կամավիգայի տեղափոխությունը վատ նորություն էր Մորենտոյի և Բլանկոյի համար։ Կազեմիրոն իր ամրագրված տեղն ունի հենակետայինի դիրքում։ Բրազիլացին շարունակում է աճել, վնասվածքներ չի ստանում և 2016 թվականից ի վեր թիմի անփոխարինելի ֆուտբոլիստներից մեկն է։
Կամավինգան որակապես ուժեղ փոխարինող է լինելու և կարող է անհրաժեշտության դեպքում արդյունավետորեն փոխարինել Կազեմիրոյին։ Եթե ֆրանսիացին կարողանա արագ հարմարվել թիմին, ապա Բլանկոյի և Մորանտեի համար շատ բարդ է լինելու հիմնական թիմում խաղաժամանակ ստանալը։
Բարդ է ակնկալել, որ այս երկու ֆուտբոլիստները ընթացիկ մրցաշրջանում կարող են հիմնական թիմի ֆուտբոլիստներ դառնալ։ Որքան էլ, որ նրանք տաղանդավոր լինեն, կան հանգամանքներ, որոնք կախված չեն ֆուտբոլիստներինց։ Պետք է հավատալ, որ ճիշտ և լավ աշխատանքի դեպքում ամեն բան կարող է կտրուկ փոխվել։
Հենց այդ է պատճառը, որ Բլանկոյին թիմում պահելը «Ռեալի» համար այքան էլ ձեռնտու տարբերակ չէ։ 21-ամյա ֆուտբոլիստը կարող է տարբեր տակտիկական սխեմաներում գտնել իր տեղը, սակայն «Ռեալի» կիսապաշտպանությունը բավական հարուստ է, և երիտասարդ ֆուտբոլիստը գրեթե շանսեր չունի խաղաժամանակ ստանալու համար։ «Կաստիլիայում» երեք տարի անցկացնելը այնքան էլ վատ չէ։ Դա նորմալ պրոցես է երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Սակայն աճ գրանցելու տեսանկյունից Բլանկոյի նոր մարտահրավերներ են անհրաժեշտ, ինչը «Կաստիլիայում» նա դժվար թե կարողանա գտնել։
Եթե «Ռեալում» ցանկանում են մաքսիմալ կերպով օգտագործել նրա տաղանդը ապագայում, ապա շատ ավելի լավ կլիներ վաճառել նրա տրանսֆերայի իրավունքները՝ հետագայում այն ձեռք բերելու իրավունքով։ Այդ կերպ «Ռեալը» կկարողանար խուսափել այն ռիսկերից, որոնք մշտապես լինում են վարձավճարային հիմունքներով հանդես եկող ֆուտբոլիստների մոտ, և միևնույն ժամանակ Բլանկոն ավելի շատ տարբերակներ կունենար նոր մարտահրավերների համար։
Եթե ժամանակից առաջ անցնենք, ապա «Ռեալը» ապագայում կարող է օգտագործել երկու հենակետայիններով մարտավարությունը։ Այդ զույգը կարող են կազմել Կամավինգան և Բլանկոն։ Հենց նման մարտավարությամբ խաղալիս էլ Անտոնիո Բլանկոն աճ է գրանցել որպես ֆուտբոլիստ։
Մորանտեն մարտավարության առումով շատ ավելի ճկուն ֆուտբոլիստ է։ Նա կարողանում երկար փոխանցումներով գրոհներ սկսել, իսկ նախորդ մրցաշրջանում Ռաուլը նրան ավելի շատ ազատություն էր տալիս հարձակման ժամանակ։ Բացի այդ նի տիրապետում է բավական լավ հեռահար հարվածների։ Կարելի է հուսալ, որ ապագայում նա կարող է զբաղեցնել առաջ քաշված կիսապաշտպանի դիրքը «Ռեալի» հիմնական թիմի կազմում։
Բարդ է ասելը, թե երիտասարդ ֆուտբոլիստներից ով ի վերջո կկարողանա գտնել իրեն հիմնական թիմում։ Պետք է ուղղակի վայելել ներկան և սպասել լավագույնին։
Los Merengues, Realmadrid.am