Լա լիգայի հերթական տուրում «Ռեալը» 2:2 հաշվով ավարտեց «Էլչեի» հետ հանդիպումը:
Առաջին խաղակեսում 11-մետրանոցը չկարողացավ իրացնել Կարիմ Բենզեման:
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ ինքը նույնպես մեղավոր է ֆրանսիացու վրիպման համար:
«Ես նույնպես մեղավոր եմ, որ Բենզեման չիրացրեց 11-մետրանոցը: Շաբաթվա ընթացքում նրան ասել էի, որ իրեն հետևում են ու, միգուցե, արժե փոխել 11-մետրանոցի ուղղությունը: Կարծում եմ՝ պետք է լռեի, այնպես որ, իմ մեղքն էլ կա»,- իտալացուն մեջբերում է DirectTV Sports-ը:
Հավելենք, որ մինչ այս Լա լիգայում Բենզեման 3 11-մետրանոց էր իրացրել՝ բոլոր դեպքերում գնդակն ուղարկելով ձախ անկյունը: