«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը խոստովանել է, որ իրեն լավ է զգում թիմում:
«Սուտ է, որ ես ինձ երջանիկ չեմ զգում այստեղ: Լավ գիտեք՝ ֆուտբոլիստը երջանիկ է, երբ խաղում ու գոլեր է հեղինակում: Այնուամենայնիվ, շատ եմ սիրում ակումբը. կարող եք մտածել ցանկացած բան, բայց ինձ լավ եմ զգում: Երբ կրկին սկսեմ գոլեր խփել, ավելի երջանիկ կլինեմ»,- եզրափակել է բելգիացին:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարն անցկացրել է 3 հանդիպում ու կատարել 1 ասիստ:
Fanat, Realmadrid.am