Հոդվածներ

«Ռեալը» պատրաստվում է «Էսպանյոլի» դեմ խաղին
23.08.2022
1785 0

Մադրիդի «Ռեալն» օգոստոսի 23-ին սկսել է պատրաստվել Լա լիգայի 3-րդ տուրում «Էսպանյոլի» դեմ օգոստոսի 28-ին կայանալիք արտագնա հանդիպմանը:

«Ռեալ Մադրիդ Սիթիում» «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներն աշխատել են մարզասրահում, այնուհետև դիրքային վարժություններ կատարել ու մարզել հարվածները:

Ալվարո Օդրիոսոլան անհատական մարզում է անցկացրել, իսկ Թոնի Կրոսը շարունակում է ապաքինվել գրիպից:

Fenomeno, Realmadrid.am