Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 13-րդ տուրում կայացած մադրիդյան դերբին:
«Գոհ եմ մեր ցուցադրած խաղից: Հիանալի գործեցինք մի թիմի դեմ, որը չէր պարտվել 26 հանդիպում անընդմեջ: Ճնշում էինք գործադրում խաղադաշտի ամբողջ երկայնքով: Կարող եմ ասել, որ մրցակիցն ընդամենը 1 իրական գոլային պահ ունեցավ (Սաուլ):
Կրոսն ու Մոդրիչը բացառիկ ֆուբոլիստներ են: Նրանք մեծ ծավալի աշխատանք են կատարում ամբողջ խաղի ընթացքում: Մի խոսքով, այսօր բոլորն էին իրենց բարձրության վրա:
Պատրաստ եմ միշտ ռոտացիա կիրառել ու շանս տալ բոլորին»,- եզրափակել է ֆրանսիացին:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Ատլետիկո» հանդիպումն ավարտվել էր 2:0 հաշվով:
Fanat, Realmadrid.am