Հոդվածներ

Ալաբա. «Անչելոտին ինձ ասաց, որ պետք է իրացնեմ տուգանային հարվածը»
15.08.2022
2392 0

Լա Լիգայի մեկնարկային տուրում «Ռեալը» հաղթանակի հասավ «Ալմերիայի» նկատմամբ։ Հաղթական գոլը խփեց Դավիդ Ալաբան, ով խաղադաշտ դուրս եկավ միայն հանդիպման 75-րդ րոպեին ու առաջին իսկ հպումով կարողացավ խոցել մրցակցի դարպասը։ Ավստրիացին փայլուն կերպով իրացրեց տուգանային հարվածը։

«Խաղադաշտ դուրս գալուց առաջ Անչելոտին ինձ ասաց, որ պետք է իրացնեմ տուգանային հարվածը, քանի որ վստահ էր, որ գրավելու եմ դարպասը». նշել է Ալաբան։

Ֆեդե Վելվերդեն նույնպես մեկնաբանել է ավստրիացու գոլը։

«Կարծես թե հենց դրա համար էլ նա խաղադաշտ էր դուրս եկել։ Ես շատ ուրախ եմ նրա համար։ Ալաբան իսկական առաջատար է դարձել երիտասարդ ֆուտբոլիստների համար». նշել է ուրուգվայցի կիսապաշտպանը։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված