Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դիվանագիտական պատասխան է տվել այն հարցին, թե ով պիտի պաշտպանի թիմի դարպասը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում:
«Եզրափակիչի դարպասապա՞հը... Ինձ համար հակասություններ չկան: Լունինը ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում, իսկ Կուրտուան վերադառնում է նախկին խաղամակարդակին»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբն» իր պատմության մեջ 18-րդ անգամ դուրս է եկել ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչ, որտեղ մրցակիցը Դորտոմւնդի «Բորուսիան» է:
Fanat, Realmadrid.am