Կառլո Անչելոտիի թիմը 17 օրում պետք է 6 հանդիպում անցկացնի, որի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 12-ին՝ «Սելտայի» դեմ տնային խաղով։
Հետո «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումն է, որը կկայանա սեպտեմբերի 15-ին՝ Միլանում, իսկ հետո թիմը կուղևորվի «Մեստալիա»՝ սեպտեմբերի 18/19-ին մրցելու «Վալենսիայի» դեմ։
«Սերուցքայինները» գրեթե հանգստի ժամանակ չեն ունենա և սեպտեմբերի 21\22\23-ին Կառլո Անչելոտիի սաները տանը կընդունեն «Մալյորկային»։
«Ռեալը» հետո սեպտեմբերի 25/26-ին կմրցի «Վիլյառեալի» հետ։ Սեպտեմբերի վերջին խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ հանդիպումն է (28.09):
«Ռեալի» օրացույցը սեպտեմբեր ամսվա համար
12.09 «Ռեալ - «Սելտա» (23։00)
15.09 «Ինտեր» - «Ռեալ» (23։00)
18\19.09 «Վալենսիա» - «Ռեալ»
21\22\23.09 «Ռեալ» - «Մալյորկա»
25\26.09 «Ռեալ» - «Վիլյառեալ»
28.09 «Ռեալ» - «Շերիք» (00։00)