• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ազար. «Ես ցանկանում եմ իմ խաղով փոխհատուցել այն գումարները, որոնք «Ռեալը» ծախսել է իմ տրանսֆերի համար»

Հոդվածներ

Ազար. «Ես ցանկանում եմ իմ խաղով փոխհատուցել այն գումարները, որոնք «Ռեալը» ծախսել է իմ տրանսֆերի համար»
03.09.2021
2655 0

Էդեն Ազարը դեռևս չի կարողանում վերգտնել իր լավագույն մարզավիճակը, սակայն բելգիացի ֆուտբոլիստը վստահ է, որ շատ շուտով կկարողանա ի ցույց դնել այն, ինչին նա իսկապես ընդունակ է։

«Ռեալը» մեծ գումարներ է ծախսել իմ տրանսֆերի համար, և ես ցանկանում եմ փոխհատուցել դրանք իմ խաղով։ Ես հինգ տարվա պայմանագիր եմ կնքել «Ռեալի» հետ։ Երկուսը արդեն անցյալում են և դրանք այնքան էլ լավը չէին ինձ համար, բայց առջևում դեռ երեք տարի կա։ Ես հուսով եմ, որ շատ շուտով կկարողանամ վերգտնել իմ լավագույն մարզավիճակը և ցույց տալ այն, ինչին ընդունակ եմ։

Մարդիկ կարծում են, որ ես մշտապես վնասվածքներ ունեմ, և դա մոտ է իրականությանը, սակայն եթե նրանք հետ նայեն, կտեսնեն, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ մի ֆուտբոլիստ չի մասնակցել այնքան քանակությամբ խաղերի, որքան ես։ 

Ես քրտնաջան աշխատում եմ, որպեսզի կարողանամ վերգտնել իմ նախկին խաղամակարդակը, բայց ներկա պահին ես դեռ 100%-ով պատրաստ չեմ». նշել է Ազարը։

Los Merengues, Realmadrid.am