Էդեն Ազարը մտադիր չէ հեռանալ Մադրիդի «Ռեալից», չնայած այն բանին, որ շատ աղբյուրներ նրա անունը կապում են «Յուվենթուսի» հետ։
Երեկ Ռոնալդուն հեռացավ «Յուվենթուսից» և կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Մի շարք լրատվականներ լուրեր տարածեցին, որ իտալական ակումբը Ազարին դիտարկում է որպես պորտուգալացուն փոխարինող։ Չնայած այդ ամենին, Ազարի հարազատները հերքում են տարածված լուրերը։
Անձամբ ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ «Ռեալից»։
Los Merengues, Realmadrid.am