Մոյւնխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Դավիդ Ալաբայի՝ «Արքայական» ակումբ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Ֆուտբոլում նման բաներ լինում են։ Ֆուտբոլիստները հեռանում են պայմանագրի ժամկետի ավարտից հետո։ Այնուամենայնիվ, հույսը վերջինն է մեռնում։
Ես իհարկե գիտեմ, թե ուր է այդ ամենը գնում։ Թիմի համար դա կնշանակի նոր փոփոխություններ». ասել է Ֆլիկը։
Հիշեցնենք, որ մի շարք հայտնի լրատվականներ պնդում են, որ Դավիդ Ալաբան պայամանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ և ամռանը կհամալրի «Սերուցքայինների» շարքերը։
Los Merengues, Realmadrid.am