Marca-ի տեղեկացմամբ, «Մաչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ցանկանում է լքել անգլիական ակումբը։
Աղբյուրի փոխանցմամբ, ֆրանսիացի ֆուտբոլիստը տեղեկացրել է իր գործակալ Մինո Ռայոլային, որ ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալում»։ Ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել «Կարմիր սատանաների» հետ գործող պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2022 թվականի ամռանը։
Պոգբայի հարազատները բացառում են նրա՝ «Յուվենթուս» վերադարձը։ Անձամբ ֆուտբոլիստը ցանկանում է սպասել և տեղափոխվել «Արքայական» ակումբ, չնայած գիտակցում է, որ դա հեշտ չի լինելու։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան մասնակցել է Պրեմիեր Լիգայի երկու հանդիպման և դարձել 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am