«Ալավեսի» հետ հանդիպմանը «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Իսկոյին թողել էր պահեստայինների նստարանին:
Հատկանշական է, որ միջմրցաշրջանային պատրաստության բոլոր խաղերում իսպանացին դուրս էր եկել «սերուցքայիններ» մեկնարկային կազմում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, իտալացի մասնագետը այլևս հույսեր չի կապում Իսկոյի հետ ու նրան ցույց է տվել դռան կողմը:
Վերջինս Մադրիդը կարող է լքել այս ամռան ընթացքում: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը. հակառակ դեպքում՝ կհեռանա հենց այդ ժամանակ՝ որպես ազատ գործակալ:
Fanat, Realmadrid.am