Մարտին Էդեգորի ապագան «Ռեալում» շարունակում է հարցականի տակ մնալ։ Նորվեգացի ավելի մոտ է թիմից հեռանալուն, քան մեկնարկային կազմում տես գտնելուն։
Կարլո Անչելոտին այնքան էլ չի վստահում երիտասարդ կիսապաշտպանին։ Նա նույնիսկ չէր հայտնվել «Ալավեսի» դեմ խաղի հայտացուցակում։
Նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը Էդեգորը վարձավճարային հիմունքներով անցկացրեց «Արսենալի» կազմում։ Պրեմիեր լիգայում անցկացրած 14 խաղերում Մարտինը դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Այդ ընթացքում Էդեգորը հասցրեց լավ հարաբերություններ ձևավորել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ։ Անգլիական ակումբը նույնիսկ չէր ցանկանում բաց թողնել նրան և պատրաստ էր առաջարկ կատարել «Ռեալին» նրա տրանսֆերի համար։ Հիմա, երբ «Ռեալը» փորձում է գումար վաստակել Մբապեի տրանսֆերի համար, «Արսենալը» ևս մեկ փորձ կկատարի Էդեգորի տրանսֆերը իրականացնելու համար։
«Սերուցքայինները» պատրաստ են բաց թողնել նորվեգացուն 45 մլն եվրոյի դիմաց, սակայն ABC-ի փոխանցմամբ, «Արսենալը» միայն 30 մլն եվրո է պատրաստ վճարել այդ տրանսֆերի համար։ Լոնդոնյան ակումբում գտնում են, որ գումարի այդ չափը բավարար է նման տրանսֆերի համար։
Los Merengues, Realmadrid.am