Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը արձագանքել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի յոթակի չեմպիոն, աշխարհի երրորդ ռակետ Կարլոս Ալկարասի հաղթանակին Ճապոնիայի Տոկիո քաղաքում անցկացված ATP-500 մրցաշարում։ Տիտղոսի համար մղվող պայքարում իսպանացին 7:6 (7:4), 6:4 հաշվով առավելության է հասել Չեխիայի ներկայացուցիչ Իրժի Լեհեչկայի (վարկանիշային աղյուսակում 19-րդն է) նկատմամբ։
«Շնորհավորում ենք Կարլոս Ալկարասին՝ Ճապոնիայի մրցաշարում երկրորդ տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Բոլոր մադրիդիստները չափազանց հպարտ են քո հերթական հաղթանակով։ 27 տիտղոս։ Ապրե՛ս, չեմպիոն». ասված է X սոցիալական ցանցում մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայության՝ Ալկարասին ուղղված ուղերձում։
Կարլոսը Տոկիոյում պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը։ Անցյած տարվա եզրափակիչում նա հաղթել էր ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։ Տոկիո 2026-ում իսպանացին նվաճեց իր կարիերայի 27-րդ և այս մրցաշրջանի երրորդ տիտղոսը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն