Goal Espana-ի փոխանցմամբ, «ՊՍԺ»-ն մտադիր է ոչ միայն ձեռք բերել Լեո Մեսիին, այլ նաև կարգավորել ֆինանսական հարցերը՝ Մբապեին թիմում պահելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ, ակումբը նույնիսկ այդ հարցով դիմել է երկրկի ղեկավարությանը։
Մյուս կողմից Մբապեն չի ցանկանում երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը ֆրանսիական ակումբի հետ, քանի որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Ավելի վաղ նշվել էր, որ Պերեսը ամեն ինչ անելու է օգոստոսին Մբապեի տեղափոխությունը իրականացնելու համար։ Եթե Մեսիի տեղափոխությունից հետո «ՊՍԺ»-ն չկարողանա ֆինանսական լավ պլան մշակել, ապա նրանք կարող են ստիպված լինել բաց թողնել Մբապեին։
Los Merengues, Realmadrid.am