Հոդվածներ

«Բորուսիան» Բելինգեմի տրանսֆերից քամում է առավելագույնը
03.06.2024
1892 0

Դորտմունդի «Բորուսիան» 4.5 միլիոն եվրո կստանա Մադրդիի «Ռեալից», քանի որ «Սերուցքայինները» Ջուդ Բելինգեմի հետ հաղթել են Չեմպիոնների լիգայում:

Այդպիսի կետ է նշված անգլիացու պայմանագրում:

Relevo-ի հաղորդմամբ՝ «Մեղուներն» արդեն 5 միլիոն եվրո ստացել են, քանի որ մադրիդյան գրանդը նվաճել է Լա լիգայի տիտղոսը:

Հիշեցնենք որ Ջուդ Բելինգեմը նախորդ ամռանն էր տեղափոխվել «Արքայական ակումբ»: Գործարքի արժեքը կազմել էր 103 միլիոն եվրո՝ առանց բոնուսների:

Ավարտված մրցաշրջանում Իսպանիայի չեմպիոնի կազմում 20-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 23 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված