Երեկ «Բարսելոնան» պաշտոնապես հաստատեց, որ չի երկարաձգելու պայմանագրի ժամկետը թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ:
Համացանցում տարբեր կարծիքներ են հայտնվում արգենտինացու՝ հնարավոր նոր ակումբի վերաբերյալ:
Բուքմեյքերական ընկերությունների մասնագետների վերլուծության արդյունքում ավելի հավանական են համարում Լեոյի՝ կարիերան ՊՍԺ-ում շարունակելու տարբերակը: Այդ հնարավորությունը գնահատվում է մոտ 58%:
«Ոսկե գնդակի» վեցակի դափնեկրին գնելու մյուս ֆավորիտը «Մանչեսթեր Սիթին» է (20%):
Միևնույն ժամանակ մասնագետները կարծում են՝ դեռ հույս կա, որ Մեսսին կմնա «Բարսելոնայում» (10%):
Մյուս ակումբները բավականին ցածր շանս ունեն. ՄԼՍ (5%), «Մանչեսթեր Յունայթեդ» (2%), «Չելսի» (1%):
Fanat, Realmadrid.am