WhoScored-ը ներկայացրել է Լա Լիգայի 1-ին տուրի խորհրդանշական հավաքականը։
Այդ կազմում տեղ են գտել «Ռեալի» երեք ֆուտբոլիստներ՝ Կարիմ Բենզեման (9,2 միավոր), Լուկա Մոդրիչը (8,1 միավոր) և Նաչոն (7,8 միավոր)։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին տուրում «Ռեալը» մրցակցի հարկի տակ 4-1 հաշվով առավելության հասավ «Ալավեսի» նկատամամբ։ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ, Նաչոն խփեց մեկ գնդակ, իսկ Մոդրիչը իր անվան դիմաց արդյունավետ փոխանցում գրանցեց։
Los Merengues, Realmadrid.am