Opta վիճակագրական պորտալը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հաղթողի գլխավոր հավակնորդներին:
Opta-ն մրցաշարի գլխավոր ֆավորիտ է համարում «Մանչեսթեր Սիթիին» ու «քաղաքաբնակների» հաղթանակի հավանականությունը գնահատում է 28,3 տոկոս: Մադրիդի «Ռեալի» հաջողությունը գնահատվում է 15 տոկոսով: Եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ 14,7 տոկոս:
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am